Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 22 771 նոր դեպք, մահացել է 409 պացիենտ
Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսի 22 771 նոր դեպք, մահացել է 409 պացիենտ

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 22 771-ով: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերը»՝ հիմնվելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին:

Ընդհանուր առմամբ, Գերմանիայում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քանմիլիոն 494 հազար դեպք:

Գերմանիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 409 պացիենտ: Վարակից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 26 049: