Գերմանիայում ապաստան փնտրողների թվով Վրաստանն այս տարի 10-րդ տեղում է
Գերմանիայում ապաստան փնտրողների թվով Վրաստանն այս տարի 10-րդ տեղում է

Գերմանիայում ապաստան փնտրողների քանակով Վրաստանն ընթացիկ տարում 10-րդ տեղում է:

Երկրի ներգաղթի դաշնային բյուրոյի տվյալներով, հունվար-սեպտեմբերին Գերմանիային ապաստան ստանալու պահանջով դիմել է Վրաստանի 2953 քաղաքացի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտերի քանակը կազմել է 3257: Համապատասխանաբար, այս տարի ցուցանիշը նվազել է 10 տոկոսով:

Բացի այդ, գերատեսչության կայքէջում հրապարակված տվյալներով, հայտերի մեծ մասի առնչությամբ ներգաղթի բյուրոն կայացրել է բացասական որոշում:

Գերմանիայում այս տարի ապաստան է խնդրել 127 917 քաղաքացի, նրանցից 31 436-ը եղել է Սիրիայից: Տասնյակում են նաև Իրաքը, Թուրքիան, Նիգերիան, Աֆղանստանը, Իրանը, Սոմալին և Էրիթրեան: