Գերմանիայում, 2017 թվականին, միգրանտների կողմից գործած հանցանքի ընդհանուր թվի ընդամենը 2,1%-ն են կազմում վրացիները
Գերմանիայում, 2017 թվականին, միգրանտների կողմից գործած հանցանքի ընդհանուր թվի ընդամենը 2,1%-ն են կազմում վրացիները

Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների կողմից բնակարանների կողոպուտի դեպքերի նվազեցումը հաջողվել է Վրաստանի կառավարության հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը՝ Գերմանիայում, 2017 թվականին գործած հանցանքի վիճակագրական տվյալները գնահատելիս: Տեղեկությունն այս մասին տարածում է «Դոյչե վելլե»-ն:

Զեեհոֆերի խոսքով, բնակարանների կողոպուտի քանակի նվազեցման վրա ազդել են ոստիկանության կողմից պարեկության խստացումը և բնակարանների սեփականատերերի կողմից անվտանգության ժամանակակից համակարգերի մոնատժումը: Սակայն, Գերմանիայի ներքին գործերի նախարարի խոսքով, նման հանցանքի նվազումը պայմանավորվել է նաև Վրաստանի կառավարության հետ համագործակցության խորացմամբ:

«Դոյչե վելլե»-ն հրապարակել է 2017 թվականին Գերմանիայում Վրաստանի քաղաքացիների կողմից գործած հանցանքի վիճակագրությունը: Ինչպես պարզվել է, 2017 թվականին, միգրանտների կողմից գործած հանցանքի ընդհանուր թվի ընդամենը 2,1%-ն են կազմում վրացիները: Դրա հետ մեկտեղ, Գերմանիայում ապաստան փնտրողների կողմից լրացված դիմումների միայն 0,7%-ն է պատկանում Վրաստանի քաղաքացիներին: Վրացիների մեծ մասը, 75%-ը ձերբակալվել է գողության մեղադրանքով: