Գերմանիայից հայրենիք վերադառնալ ցանկացողներին կոչ եմ անում, օգտվել Գերմանիայի կառավարության առաջարկից
Գերմանիայից հայրենիք վերադառնալ ցանկացողներին կոչ եմ անում, օգտվել Գերմանիայի կառավարության առաջարկից

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Գերմանիայում բնակվող Վրաստանի քաղաքացիներին, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, կոչ է անում օգտվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջարկից:

Ինչպես հայտարարել է Ջանելիձեն, սա Գերմանիայի կառավարության աջակցությունն է՝ նպաստել Գերմանիա մեկնած քաղաքացիներին, վերադառնալ իրենց երկրներ:

Նրա խոսքով, գերատեսչությունը նշված տեղեկությունը կտարածի առավելագույնս ակտիվ, սփյուռքի և համապատասխան կազմակերպությունների միջոցով, որպեսզի բոլորը կարողանան օգտվել նշված հնարավորությունից և վերադառնան հայրենիք:

«Հույս ենք հատնում, որ սա կբերի կոնկրետ արդյունք այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն:

Գերմանիայի կառավարության և միգրացիայի միջազգային կազմակերպության փոխհամագործակցությամբ իրականացվում է «REAG/GARP – Reintegration and Emigration Programme for Asylum-Seekers in Germany (REAG); Government Assisted Repatriation Programme (GARP)» նախագիծը, որը կամավոր հայրենիք վերադառնալու ցանկացող այլ երկրի քաղաքացիներին, այդ թվում Վրաստանի քաղաքացիներին, առաջարկում է նյութական և ոչ նյութական օգնություն: Ծրագրի շրջանակներում հաշվի է առնված ինչպես հայրենիք վերադառնալու ուղևորածախսը, այնպես էլ հավելյալ ֆինանսական օգնություն ստանալու հնարավորություն: