Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 53 քաղաքացու
Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 53 քաղաքացու

Գերմանիայից վրացիների արտաքսման նպատակով անցկացվել է հատուկ գործողություն: Այս մասին գրում է գերմանական մամուլը: Ինչպես ասվում է հրապարակման մեջ, 53 մարդու արտաքսման նպատակով սկսված հատուկ գործողությանը միացել է նաև ուղղաթիռ:

Ինչպես գրում է մամուլը, քաղաքացիների մի մասը արտաքսումից խուսափելու նպատակով թաքնվում էր անտառում: Այդ թվում 42-ն ապրում էր Ռայն Վեսթֆալիայում գտնվող ապաստան փնտրողների երկու կենտրոնում: Նրանց բռնի ձևով հեռացրել են Գերմանիայից:

Ինչպես նշել է Ռայն Վեսթֆալիայի փախստականների նախարար Յոահիմ Ստամպը, օպերացիայի նպատակն է երկրից արտաքսել հանցագործներին:

Գերմանական Bild  հրատարակության տեղեկությամբ, փետրվարի 26-ից մարտի 4-ը ներառյալ սահմանապահները ստուգել են Գերմանիայի տարբեր օդանավակայաներ ժամանած Վրաստանի 231 քաղաքացու: Նրանցից 59-ին արգելել են մուտքը երկիր և արտաքսել Վրաստան: