Գերմանիայի խորհրդարանում հանդես են եկել Վրաստանը «անվտանգ երկրների» ցուցակում ներառելու նախաձեռնությամբ
Գերմանիայի խորհրդարանում հանդես են եկել «անվտանգ երկրների» ցուցակում Վրաստանը ներառելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարություն է արել Գերմանիայի կառավարող «Քրիստոնյա-ժողովրդավարական և քրիստոնյա սոցիալական միություն» դաշինքի ներկայացուցիչ Մաթիաս Միդելբերգը:
Նրա խոսքով, Բունդեսթագը մեկ անգամ ևս կփորձի Վրաստանը և աֆրիկյան երեք երկրներ՝ Թունիսը, Ալժիրը և Մարոկկոն ընդգրկել « անվտանգ երկրների» ցուցակ:
Միդելբերգի խոսքով, նա տրամադրված է լավատեսորեն և հույս ունի, որ պատգամավորները կաջակցեն նախաձեռնությանը:
«Զգալիորեն ավելացել է Վրաստանի քաղաքացիների կողմից գործած հանցանքը և հույս ունենք, որ Բունդեսթագը դա հաշվի կառնի և այս անգամ անվտանգ երկրների ցուցակը կընդլայնվի»,- ասում է Միդելբերգը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Վրաստանի կառավարությունը Բեռլինին կոչ էր արել Վրաստանն ընդգրկել «անվտանգ երկրների ցուցակ»: