Գերմանիայի սոցիալան-դեմոկրատական կուսակցության առաջնորդը պաշտոնաթող է լինում
Գերմանիայի սոցիալան-դեմոկրատական կուսակցության առաջնորդը պաշտոնաթող է լինում
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտնում է Deutsche Welle-ն:

Կուսակցության նոր նախագահը կընտրվի արտահերթ համագումարի ժամանակ, որը նշանակված է ապրիլի 22-ին:

Շուլցի խոսքով՝ գործող ղեկավարությունից այդ պաշտոնի թեկնածու կդառնա Գերմանիայի աշխատանքի հարցերով նախկին նախարար Անդրեա Նալեսը:

Մարտին Շուլցը հրաժարվել է նաև ապագա կառավարությունում արտգործնախարարի պաշտոնից, որի ձևավորման շուրջ բանակցություններ են վարում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դաշինքը: Կողմերը ձեռք են բերել սկզբունքային համաձայնություն, իսկ այժմ բաշխում են պաշտոններն ապագա կառավարությունում: