Գերմանիայի շրջաններում առատ տեղումների պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել
Գերմանիայի շրջաններում հորդառատ տեղումների պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել։
«Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ որոշ շրջաններում առատ ձյուն է տեղում, որոշներում՝ անձրև, սակայն օդի ցածր ջերմաստիճանի պատճառով տեղումները, որոնք գալիս են անձրեւի տեսքով, շուտով սառչում են և վտանգավոր իրավիճակ է ստեղծում ճանապարհներին։
Միայն Մյունխենի օդանավակայանն է չեղարկել 250 չվերթ։ Բադեն-Վյուրթեմբերգի տեղական ոստիկանությունը հայտնում է բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարների մասին։ Ուշացումներ կան նաև երկաթուղային տրանսպորտում։
Կառավարությունը հորդորում է բնակչությանը զերծ մնալ ավտոմեքենա վարելուց և հնարավորինս մնալ տանը։