Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Կիև։ Գերմանիայի պաշտպանության նախարարության Ուկրաինա այցի նպատակը Բեռլինի աջակցությունը հաստատելն է։
Պիստորիուսի բանակցությունների գլխավոր թեման լինելու է ուկրաինացի զինվորականների պատրաստումը և ռազմական օգնությունը Կիևին։ Նախատեսվում են Պիստորիուսի բանակցությունները Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի և նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Մինչ Պիստորիուսի ժամանումը Ուկրաինայի մայրաքաղաքում հյուրընկալվել էր ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինը։ Սա Բորիս Պիստորիուսի երկրորդ այցն է Ուկրաինա՝ որպես պաշտպանության նախարար։ Նրա նախորդ այցը փետրվարին էր։