Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Լեհաստանի պահանջը՝ «Patriot» համակարգերն ուղղակիորեն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ, պետք է նախ քննարկեն ՆԱՏՕ-ում
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Լեհաստանի պահանջը՝ «Patriot» համակարգերն ուղղակիորեն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ, պետք է նախ քննարկեն ՆԱՏՕ-ում

Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի խոսքով՝ Լեհաստանի պահանջը՝ «Patriot» համակարգերն ուղղակիորեն Ուկրաինա ուղարկելու վերաբերյալ, նախ պետք է քննարկեն ՆԱՏՕ-ում։

Լամբրեխտի խոսքով՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի օգտագործումն իր տարածքից դուրս պահանջում է բոլոր անդամների համաձայնությունը։

Լեհաստանի պաշտպանության նախարարը վերջերս հայտարարեց, որ Բեռլինը Լեհաստանի փոխարեն պետք է «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկի անմիջապես Ուկրաինա։ Նշված հայտարարությունն արել է Լեհաստանը այն բանից հետո, երբ Գերմանիան Լեհաստանին առաջարկել է օգնություն Լեհաստանի հակաօդային պաշտպանության հզորացման նպատակով հրթիռային համալիրներ տեղադրելու հարցում։

«Մեզ համար կարևոր է, որ Լեհաստանը կարողանա ապավինել դաշնակիցներին, ովքեր նույնիսկ դժվար պահերին կաջակցեն միմյանց, և հատկապես Լեհաստանին, որը հայտնվել է խոցելի վիճակում»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։