Գերմանիայի պաշտպանության նախարար. Եվրոպան պետք է համոզվի, որ կարող է ավելի լավ պաշտպանել իրեն, տասնամյակի վերջում կարող են ի հայտ գալ նոր ռազմական սպառնալիքներ
Եվրոպան պետք է համոզվի, որ կարող է ավելի լավ պաշտպանել իրեն, քանի որ տասնամյակի վերջում կարող են նոր ռազմական սպառնալիքներ ի հայտ գալ,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Ինչպես նա նշում է, Ռուսաստանը կտրուկ մեծացրել է զենքի արտադրությունը, որպեսզի կարողանա դիմակայել Ուկրաինայում պատերազմին՝ միաժամանակ սպառնալով Բալթյան երկրներին, Վրաստանին և Մոլդովային։
«Մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի ակտիվ ներգրավված լինենք մայրցամաքում անվտանգության ապահովման գործում»,- ասում է Պիստորիուսը։
Բացի այդ, ինչպես նշում է Գերմանիայի պաշտպանության նախարարը, եթե Վաշինգտոնը չկարողանա համաձայնության գալ Ուկրաինային ֆինանսական աջակցության հարցում, Եվրոպան ստիպված կլինի փոխհատուցել դա: