Գերմանիայի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ի դաշնակիցները Բալթյան տարածաշրջանում կարող են վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում Գերմանիան իրենց ռազմական աջակցություն կտրամադրի և կստանձնի առաջնորդի դերը
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքով՝ Գերմանիան խոստանում է պաշտպանել մերձբալթյան երկրները ռուսական սպառնալիքից։
«Գերմանիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցները Բալթյան տարածաշրջանում կարող են վստահ լինել, որ անհրաժեշտության դեպքում Գերմանիան իրենց ռազմական աջակցություն կցուցաբերի»,- ասել է Բորիս Պիստորիուսը՝ Էստոնիայի մայրաքաղաքում անվտանգության հարցերին նվիրված ընթացիկ համաժողովում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ Գերմանիան իր վրա է վերցնում պատասխանատվությունը և խաղում է առաջնորդի դերը։
Պիստորիուսի խոսքով՝ Բեռլինը ծրագրում է զինված ուժեր տեղակայել Լիտվայում։ Մասնավորապես, պլանի համաձայն, որի մշակումը պետք է ավարտվի մինչև տարեվերջ, Գերմանիան համապատասխան ենթակառուցվածքները կազմակերպելուց հետո ընտանիքներով Լիտվայում մշտապես կտեղակայի մինչև 4000 զինվոր։