Գերմանիայի նորանշանակ ներքին գործերի նախարարը զրուցում է ապաստան տրամադրելու և արտահանձնման գործընթացների արագացման գլխավոր պլանի մասին
Գերմանիայի նորանշանակ ներքին գործերի նախարարը զրուցում է ապաստան տրամադրելու և արտահանձնման գործընթացների արագացման գլխավոր պլանի մասին

Գերմանիայի նորանշանակ ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոփերը հայտարարել է, որ Գերմանիան հանցագործների դեմ անց է կացնելու զրոյական հանդուրժողականության քաղաքականություն:

Լրատվությունն այս մասին տարածել է գերմանական Spiegel-ը:

Նախարարը խոսել է ապաստան տրամադրելու և արտահանձնման գործընթացների արագացման գլխավոր պլանի մասին: Նախարարի խոսքերով, նշված պլանի վրա աշխատել է սկսելու մինչ պաշտոնապես իրավասությունների ստանձնելը:

«Մենք պետք է բացահայտենք  երկրում գտնվող հանցագործներին, որոնք ապաստան են փնտրում մեր երկրում»,-նշել է Զեեհոփերը:

Բացի այդ նախարարը նշել է, որ Գերմանիան միևնույն ժամանակ ցանկանում է լինել լիբերալ երկիր:

Նշենք, որ մարտի 14-ին Գերմանիայի բունդեստագը ընտրելու է նոր կանցլերին: