Գերմանիայի ՆԳ նախարար. Վրաստանի կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի Վրաստանից ապաստան փնտրողների թիվն այլևս չավելանա
Գերմանիայի ներքին գործերի նախարար Տոմաս դե Մազիերի հայտարարությամբ, Վրաստանի կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի Վրաստանից ապաստան փնտրողների թիվն էլ ավելի չավելանա: Այս մասին հայտարարել է Տոմաս Դե Մազիերը Բրյուսելում Եվրամիության արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ:
«Վրաստանից ապաստան փնտրողների քանակի ավելացումը վրդովեցուցիչ է: Վրաստանի կառավարությունը տեղեկացված է այս մասին և անում է ամեն բան, որպեսզի այդ թիվն էլ ավելի չավելանա:
Մենք ուրախ են Վրաստանի հետ համագործակցությամբ՝ այն անձանց հետ վերադարձի հետ կապված, ում մերժել են ապաստան տալը»,- հայտարարել է Տոմաս Դե Մազիերը:
Բրյուսելում անցկացվում է Եվրամիության արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդիպումը: