Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերը լքում է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհուրդը

16:52, 20.05.2022

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերը լքում է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհուրդը։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոսնեֆտ» ընկերությունը։

«Ռոսնեֆտ»-ը հայտնում է, որ Գերհարդ Շրեդերը և Մատիաս Վարնիգը հայտարարել են, որ չեն կարող երկարաձգել ընկերության տնօրենների խորհրդում իրենց լիազորությունները»,- ասվում է «Ռոսնեֆտի» հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Եվրախորհրդարանը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերի նկատմամբ։ Որպես պատճառ լրատվամիջոցներում նշվում էին Շրեդերի կապերը ռուսական պետական ​​նավթային «Ռոսնեֆտ» ընկերության հետ։

Նմանատիպ