Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել Սալոմե Զուրաբիշվիլիին բանակցությունների ընթացքում հստակ եվրոպամետ դիրքորոշման համար
Գերմանիայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել Սալոմե Զուրաբիշվիլիին բանակցությունների ընթացքում հստակ եվրոպամետ դիրքորոշման համար։
Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել ԵՄ անդամակցության գործընթացում Վրաստանի հետամնացության կապակցությամբ։ Ըստ Գերմանիայի նախագահի մամուլի ծառայության՝ Գերմանիայի դաշնային նախագահն ասել է, որ կառավարությունը վտանգում է պատմական հնարավորությունը։
Ինչպես նշվում է Գերմանիայի նախագահի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, Վրաստանը 2023 թվականի վերջից ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի։ 2024 թվականի գարնանը երկրի կառավարությունն ընդունեց մի քանի օրենքներ, որոնք խոչընդոտում են Եվրամիության հետ մերձեցմանը, օրինակ՝ «Թափանցիկության մասին օրենքը», որը պահանջում է ՀԿ-ներին գրանցվել որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչներ, ինչը բողոքի ցույցեր առաջացրեց երկրում։
«Նախագահ Զուրաբիշվիլին դուրս եկավ կառավարության կուրսի դեմ։ Նա աջակցում է երկրում գործող ընդդիմությանը։ Հոկտեմբերի վերջին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ»,- ասված է Գերմանիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։