Գերմանիայի նախագահի հետ զրուցել ենք բռնազավթված տարածաշրջանների և այդ տարածքներում ստեղծված իրավիճակի մասին. Սալոմե Զուրաբիշվիլի
Բռնազավթված տարածքներում այս ամառ ստեղծված լարված իրավիճակը հնարավոր է ցանկացած պահին վեր ածվի ավելի լուրջ իրավիճակի, այդ պատճառով անհրաժեշտ է ապաէսկալացում և ճանապարհի որոնում֊, այս մասին Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Զուրաբիշվիլու խոսքով, Գերմանիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը։
Վրաստանի նախագահի հայտարարությամբ, անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը և փնտրել ճանապարհներ։
Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով հակամարտության կարգավորման ճանապարհներից մեկը եվրամիության դիտորդների քանակի ավելացումն է։