Գերմանիայի նախագահ. Պատերազմը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մղում է Ուկրաինայի դեմ, պատերազմ է եվրոպական միասնության դեմ
Պատերազմը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մղում է Ուկրաինայի դեմ, պատերազմ է եվրոպական միասնության դեմ,- հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Գերմանիայի նախագահի խոսքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի պայմաններում Եվրոպան պետք է միասնական դիրքորոշում պահպանի։
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ պառակտեն։ Մենք չպետք է թույլ տանք, որ միացյալ Եվրոպայի մեծ գործը կործանվի։ Մենք խոսում ենք մեր արժեքների և մեր համաշխարհային համակարգի ընդհանրության մասին՝ երկակի իմաստով»,- ասել է Շտայնմայերը։