Գերմանիայի Մյունխեն քաղաքում բացվել է անվտանգության 60-րդ համաժողով
Գերմանիայի Մյունխեն քաղաքում բացվել է անվտանգության 60-րդ համաժողովը։ Համաժողովի հիմնական թեման լինելու է Իսրայել-ՀԱՄԱՍ և Ուկրաինա պատերազմները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը։ Կոնֆերանսի ուշադրության կենտրոնում են պաշտպանության և դիվանագիտության հարցերը:
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաներից են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Համաժողովին մասնակցում են քաղաքական գործիչներ, զինվորական սպաներ և դիվանագետներ ամբողջ աշխարհից։ Համաժողովին կմասնակցեն նաև Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը և Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մոհամմադ Շթայեն:
Մյունխենի անվտանգության համաժողովը կտևի մինչև փետրվարի 18-ը։