Գերմանիայի Լինց քաղաքում մաչետեով զինված տղամարդը փորձել է հարձակվել ոստիկանական բաժանմունքի վրա
Գերմանիայի Լինց քաղաքում մաչետեով զինված տղամարդը փորձել է հարձակվել ոստիկանական բաժանմունքի վրա

Գերմանիայի Լինց քաղաքում Ալբանիայի 29-ամյա քաղաքացին մաչետեով ու դանակով եկել է ոստիկանական բաժանմունք ու սպառնացել սպանել ոստիկաններին։

Այս մասին հայտնում է «Spiegel»-ը։

Դատախազության տվյալներով՝ հատուկ ջոկատայինները կարողացել են կասկածյալին ձերբակալել վարչության փակ մուտքի մոտ։

Ըստ տեղեկությունների՝ նա բազմիցս գոռացել է «Ալլահ աքբար»։

Ոստիկանության բաժնի տեղեկություններով՝ էլեկտրաշոկի գործադրման հետեւանքով տղամարդը թեթեւ վնասվածքներ է ստացել։

Ոստիկանության աշխատակիցները չեն տուժել։

Տղամարդու բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են «Իսլամական պետության» դրոշ։

Վերջին շրջանում Գերմանիայում շատացել են սառը զենքով հարձակումները, որին ի պատասխան Գերմանիայի իշխանությունները դիտարկում են սառը զենքի կիրառման խստացման հնարավորությունը։