Գերմանիայի կառավարությունը հայտարարում է, որ կարճաժամկետ հեռանկարում Պաղեստինի պետությունը ճանաչելու ծրագրեր չունի

16:17, 25.07.2025

Գերմանիան կարճաժամկետ հեռանկարում չի պլանավորում ճանաչել Պաղեստին պետությունը, ներկայումս նրա առաջնահերթությունը երկու պետության սկզբունքի վրա հիմնված կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելն է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

Խոսնակի խոսքով՝ Իսրայելի անվտանգությունը գերակա նշանակություն ունի Գերմանիայի կառավարության համար։

«Իսրայելի անվտանգությունը գերակա նշանակություն ունի Գերմանիայի կառավարության համար։ Հետևաբար, Գերմանիայի կառավարությունը կարճաժամկետ հեռանկարում Պաղեստին պետությունը ճանաչելու ծրագրեր չունի», – հայտարարել են Գերմանիայի կառավարությունում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պլանավորում է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաշտոնական հայտարարություն անել Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ։

Նմանատիպ