Գերմանիայի կառավարության տվյալներով՝ Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում

19:33, 04.03.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում։ Այս մասին տեղեկությունը տարածում է Գերմանիայի կառավարությունը։

Պաշտոնական Բեռլինի փոխանցմամբ՝ Օլաֆ Շոլցը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտության կապակցությամբ, ինչպես նաև կոչ է արել Վլադիմիր Պուտինին ապահովել հումանիտար մուտքը վիճելի տարածքներ։ Գերմանական կառավարության տվյալներով՝ իր հերթին, ՌԴ նախագահը Գերմանիայի կանցլերին տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ծրագրում են բանակցությունների երրորդ փուլն անցկացնել մինչև այս շաբաթվա վերջ։

Գերմանիայի կանցլերն ու Ռուսաստանի նախագահը պայմանավորվել են մոտ ապագայում քննարկել այդ հարցը։ Օլաֆ Շոլցի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը տեւել է մեկ ժամ։

Նմանատիպ