Գերմանիայի կանցլերը Չինաստանի նախագահին կոչ է արել օգտագործել Ռուսաստանի վրա ազդեցությունը՝ Կրեմլին համոզելու դադարեցնել պատերազմը Ուկրաինայում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խնդրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ համոզելու համար նրան դադարեցնել պատերազմը Ուկրաինայում։
Ֆրիդրիխ Մերցը այս խոսքերն ասել է Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո։
«Մենք գիտենք, որ Պեկինից եկող ազդանշանները Մոսկվայում շատ լուրջ են ընդունվում։ Սա վերաբերում է և՛ խոսքերին, և՛ գործողություններին», – ասել է Մերցը։
Սի Ցզինպինը Ֆրիդրիխ Մերցին ասել է, որ Չինաստանը աջակցում է ուկրաինական հակամարտության դիվանագիտական լուծմանը, բայց պետք է հաշվի առնի բոլոր կողմերի օրինական շահերը և ապահովի նրանց հավասար մասնակցությունը գործընթացին։