Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կիև
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կիև: Այս մասին գրում են գերմանական լրատվամիջոցները։
Ըստ լրատվամիջոցների՝ սա Շոլցի առաջին այցն է Ուկրաինա 2022 թվականի հունիսից ի վեր։
Կիևում Շոլցը բանակցություններ կվարի Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Կիև ժամանելուն պես նա հայտարարեց, որ Բեռլինը Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի 650 միլիոն եվրոյի չափով։
Նրա խոսքով՝ «ավելի քան 1000 օր Ուկրաինան հերոսաբար պաշտպանվել է ռուսական ագրեսիայից»։
Կանցլերի խոսքով՝ իր այցը նպատակ ունի համերաշխություն հայտնել Ուկրաինային և հաստատել, որ Գերմանիան կմնա «Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում»։