Գերմանիայի իշխող կոալիցիա. Երբեք ոչ մի ակնարկ չի եղել, որ Գերմանիայում արտահերթ ընտրություններ են անցկացվելու
Ոչ մի վայրկյան անգամ ակնարկ չի եղել, որ Գերմանիայում արտահերթ ընտրություններ են անցկացվելու,- այս մասին հայտարարել են Գերմանիայի իշխող կոալիցիայում։
Մինչ այդ Գերմանիայի պահպանողական Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցության առաջնորդ և Բավարիայի կառավարության ղեկավար Մարկուս Սոդերն ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո պահանջել էր արտահերթ ընտրություններ անցկացնել Գերմանիայում, ինչպես նաև Ֆրանսիայում։ «Այս իշխանությունը փաստացի ավարտվել է։ Եվ հիմա դա պետք է լինի այնպես, ինչպես Ֆրանսիայում, նրանք պահանջում էին նոր ընտրություններ, նոր ընտրություններ Մակրոնի համար», – ասել է Սոդերը, ով նաև Բավարիայի վարչապետն է։
Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Էմանուել Մակրոնը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել Ֆրանսիայում։