Գերմանիայի գյուղատնտեսության նախարարն ասել է, որ Ուկրաինան չպետք է վստահի Պուտինի խոսքերին՝ հացահատիկով բեռնված նավերի համար անվտանգ միջանցքներ ստեղծելու մասին

13:40, 12.06.2022

Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ Ուկրաինան չպետք է վստահի Վլադիմիր Պուտինի խոսքերին՝ հացահատիկով բեռնված նավերի համար անվտանգ միջանցքներ ստեղծելու մասին։

Այս մասին հայտարարել է Ջեմ Օզդեմիրը Կիեւ կատարած այցի ժամանակ։ Ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Օզդեմիրն ասել է, որ կիսում է Ուկրաինայի թերահավատությունը Ռուսաստանի խոստումների վերաբերյալ:

«Պուտինի խոստումներին վստահելը, առանց վստահելի և արդյունավետ ռազմական երաշխիքների, Ուկրաինայի համար ինքնասպանություն կլինի։ Քանի դեռ Պուտինը փակել է ծովային ճանապարհը, մենք պետք է օգտագործենք և ուժեղացնենք բոլոր առկա այլընտրանքները՝ ճանապարհները, երկաթուղիները և Դունայ գետը»,- ասել է նա։

«Երկաթուղային, ավտոմոբիլային կամ գետային տրանսպորտը չի կարող լուծել այս խնդիրը։ Գլխավոր խնդիրն այն է, որ Ուկրաինան դառնա ինքնիշխան և անկախ և վերադառնա համաշխարհային շուկա»,- ասել է Օզդեմիրը։

Նմանատիպ