Գերմանիայի ֆինանսների նախարարի խոսքով՝ պաշտոնական Բեռլինը միլիարդ եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Կիևին՝ Ուկրաինայի կարճաժամկետ իրացվելիության կարիքների համար
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների խոսքով՝ պաշտոնական Բեռլինը Կիևին միլիարդ եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Ուկրաինայի իրացվելիության կարճաժամկետ կարիքների համար, հաղորդում է Reuters-ը։
«Ես հենց նոր հայտարարեցի, որ մենք ցանկանում ենք մասնակցել միլիարդ եվրոյի դրամաշնորհներին»,- ասել է Լինդները՝ հավելելով, որ գնաճը քննարկվել է նաև G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկիրների հանդիպման ժամանակ։
«Մեծ յոթնյակը գիտի, որ գնաճն այս պահին ամենամեծ տնտեսական ռիսկերից մեկն է։ Մենք պետք է միասին աշխատենք՝ յուրաքանչյուրը մեր հնարավորությունների սահմաններում և պայքարենք գնաճի դեմ աշխարհում և մեր տնտեսությունում»,- հավելեց նա։