Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը բեմից իջնելիս վայր է ընկել, նա տեղափոխվել է հիվանդանոց

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտմայերը կոնֆերանսին խոսքով ելույթն ավարտելուց հետո բեմից իջնելիս վայր է ընկել:

Գերմանական մամուլի տեղեկությամբ, նախարարին տեղափոխել են հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել Դորտմունդում, թվային տեխնոլոգիաների կոնֆերանսին:

Դեպքից հետո դադարեցվել է միջոցառման ուղիղ հեռարձակումը: