Գերմանիայի դեսպանություն. Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան պետք է դառնան Եվրամիության անդամ, վրաց հասարակությունը պատրաստ է ամեն ինչ անել հաջողության հասնելու համար
Գերմանիայի դեսպանություն. Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան պետք է դառնան Եվրամիության անդամ, վրաց հասարակությունը պատրաստ է ամեն ինչ անել հաջողության հասնելու համար

Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան պետք է դառնան Եվրամիության անդամներ: Վրացական հասարակությունը պատրաստ է ամեն ինչ անել այս ճանապարհին հաջողության հասնելու համար, – ասվում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան հայտարարության մեջ:

Ըստ դեսպանատան՝ Եվրոպան համատեղ նոր էջ կստեղծի իր պատմության մեջ։

«Նպատակը պարզ է՝ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան պետք է դառնան Եվրամիության անդամներ։ Մենք գիտենք, որ վրաց հասարակությունը պատրաստ է ամեն ինչ անել այս ճանապարհին հաջողության հասնելու համար։ Գերմանիան կնպաստի այս հաջողությանը։ Եվրոպան միասին նոր էջ կստեղծի իր պատմության մեջ»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Եվրամիության խորհուրդը նախօրեին որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է նրան ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ կատարվեն սահմանված առաջնահերթությունները։ Եվրամիության խորհրդի որոշմամբ նախօրեին Ուկրաինային ու Մոլդովային շնորհվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։