Գերմանիայի դեսպանություն. Այսօր վրացական գինու օրն է, այս տարվա առաջին կիսամյակում վրացական գինու արտահանումը Գերմանիա աճել է 27 տոկոսով
Գերմանիայի դեսպանություն. Այսօր վրացական գինու օրն է, այս տարվա առաջին կիսամյակում վրացական գինու արտահանումը Գերմանիա աճել է 27 տոկոսով

Վրաստանում Գերմանիայի դեսպանատան տեղեկատվության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Գերմանիա է արտահանվել 494 հազար լիտր վրացական գինի։

Ինչպես գրում է դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում, դա նշանակում է, որ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Գերմանիա գինու արտահանումն աճել է 27 տոկոսով։

«Այսօր վրացական գինու օրն է։ Իսկ դուք գիտե՞ք, որ այս տարվա առաջին կիսամյակում Գերմանիա է արտահանվել 494 հազար լիտր վրացական գինի, ինչը նշանակում է, որ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Գերմանիա գինու արտահանումն աճել է 27 տոկոսով։

Մենք ուրախ ենք այս աճող միտման համար»,- ասվում է Վրաստանում Գերմանիայի դեսպանատան տարածած տեղեկատվության մեջ։