Գերմանիայի դեսպանը Իլիա Դարչիաշվիլիին է հանձնել հավատարմագրերի պատճենը
Գերմանիայի դեսպանը Իլիա Դարչիաշվիլիին է հանձնել հավատարմագրերի պատճենը

Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Պետեր Ֆիշերն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությունից հետո կայացած հանդիպմանը նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

«Հանդիպմանը գոհունակությամբ նշվեց, որ Վրաստանը և Գերմանիան մտերիմ բարեկամներ և վստահելի գործընկերներ են, իսկ երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են ամուր պատմական հիմքի և ընդհանուր արժեքների վրա։ Նախարարը և դեսպանը դրական են գնահատել գրեթե բոլոր ոլորտները ընդգրկող բազմակողմ համագործակցությունը։

Ուշադրություն է դարձվել թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր ներկայացուցիչների կողմից առաջիկայում նախատեսված բարձր մակարդակի այցերի կարևորությանը։ Երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունների քննարկման ժամանակ դրական է գնահատվել այն փաստը, որ Գերմանիան ավանդաբար հանդիսանում է մեր երկրի հիմնական առևտրային գործընկերներից մեկը, և կարծիքներ են փոխանակվել Վրաստանում գերմանական բիզնեսի հետաքրքրությունը մեծացնելու ուղիների շուրջ:

Տարածաշրջանում փոխված անվտանգության միջավայրի և միջազգային օրակարգի մարտահրավերների ֆոնին ընդգծվել է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին գործընկերների ամուր քաղաքական աջակցության կարևորությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանին եվրոպական հեռանկար տալու որոշմանը և նշվել է Վրաստանի անշրջելի առաջընթացը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։

Նախարարը Գերմանիայի դեսպանին տեղեկացրել է եվրաինտեգրման ընթացիկ օրակարգի և Վրաստանի առաջընթացի մասին՝ ինչպես ասոցացման օրակարգով նախատեսված պարտավորությունների, այնպես էլ Եվրահանձնաժողովի հանձնարարակաաների կատարման առումով։