Գերմանիայի դեսպանը հավատարմագրեր է հանձնել Սալոմե Զուրաբիշվիլիին
Գերմանիայի դեսպանը հավատարմագրեր է հանձնել Սալոմե Զուրաբիշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Ֆիշերը։

Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։

Օրբելիանիերի պալատում տեղի է ունեցել հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։