Գերմանիայի դեսպան. Վրաստանը պետք է մոտենա մեզ և դառնա Եվրամիության անդամ, մենք ողջունում ենք դա, դա մեր շահերից է բխում, բայց Եվրամիությունն ունի չափանիշներ, որոնց Վրաստանը պետք է համապատասխանի
Գերմանիայի դեսպան. Վրաստանը պետք է մոտենա մեզ և դառնա Եվրամիության անդամ, մենք ողջունում ենք դա, դա մեր շահերից է բխում, բայց Եվրամիությունն ունի չափանիշներ, որոնց Վրաստանը պետք է համապատասխանի

Նոյեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 27 պետությունների ղեկավարներ որոշում կկայացնեն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, կարծում ենք, որ Վրաստանը պետք է մոտենա մեզ և դառնա Եվրամիության անդամ,- Վրաստանի Առաջին ալիքին ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերը:

Նրա խոսքով, Եվրամիությունն ունի չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի Վրաստանը։

«Դեկտեմբերին Եվրահանձնաժողովը որոշում կկայացնի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Մենք ուզում ենք համաձայնել, բայց Եվրամիությունը չափանիշներ ունի։ Ուստի հուսով եմ, որ մինչև դեկտեմբեր մենք սահուն կհասնենք այս որոշմանը։ Նոյեմբերի սկզբին հանձնաժողովը կներկայացնի իր զեկույցը։ Սա կլինի տեխնիկական վերլուծություն, իսկ հետո նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 27 պետությունների ղեկավարները կկայացնեն իրենց որոշումը՝ կապված քվեարկության հետ։ Մենք կարծում ենք, որ Վրաստանը պետք է մոտենա մեզ և դառնա Եվրամիության անդամ։ Մենք ողջունում ենք սա, դա մեր շահերից է բխում, բայց Եվրամիությունն ունի չափանիշներ, որոնց Վրաստանը պետք է համապատասխանի։ Սա բոլորին հայտնի է, ես նոր բան չեմ ասում»,- ասել է Պիտեր Ֆիշերը։