Գերմանիայի դատախազությունը ստուգումներ է սկսել երկրի պաշտպանության նախարարությունում
Գերմանիայի դատախազությունը երկրի պաշտպանության նախարարի կապակցությամբ սկսել է ստուգումներ: Spiegel-ի լրատվությամբ, դատախազության որոշումը կապված է Գերմանիայի պաշտպանության նախարարությունում արտասահմանցի փորձագետների երկար ժամանակով մնալու հետ:
Տարածված լրատվությամբ, ստուգումները սկսվել են այն բանից հետո, ինչ նախարարի անունով մի քանի նախարարության աշխատակից բողոք է ներկայացրել: Բողոքի մեջ ասված է, որ արտասահմանցի փորձագետները դարձել են նախարարության լիակատար աշխատակիցներ:
Այս գործով արդեն հետաքրքրվել է պետական աուդիտի ծառայությունը: Նախարար ՈՒրսուլա Փոն Դեր Լեյնը հավանաբար պարզաբանումներ է անելու բյուջետային կոմիտեի անդամների առջև:
Հեղինակ -
Edgar Barsegyan