Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանությունը զեկույց է հրապարակել, ըստ որի 2023 թվականին ապօրինի ներգաղթը երկիր զգալիորեն կաճի
Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանությունը զեկույց է հրապարակել, ըստ որի 2023 թվականին ապօրինի ներգաղթը երկիր զգալիորեն կաճի

Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանությունը նոր զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2023 թվականին անօրինական ներգաղթը երկիր զգալիորեն աճել է։

Զեկույցի համաձայն՝ երկիր ապօրինի մուտք գործելու մեջ կասկածվում է 266224 մարդ, ինչը 33,4%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Ոստիկանության տվյալներով՝ այս մարդկանց մեծ մասին ձերբակալել են իրավապահները։

Բացի այդ, Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության տվյալներով, ԵՄ սահմանային և առափնյա պահպանությունը գրանցել է Շենգենյան գոտու արտաքին սահմանի ավելի քան 380 հազար ապօրինի հատում, ինչը 2016 թվականից ի վեր տարեկան ամենաբարձր ցուցանիշն է։

Գերմանական ոստիկանության տվյալներով՝ Գերմանիայի սահմանն ապօրինի հատած միգրանտները հիմնականում Սիրիայից, Թուրքիայից և Աֆղանստանից են։