Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ. Մենք ցանկանում ենք, որ Վրաստանն իրականություն դարձնի իր եվրոպական հեռանկարը, Գերմանիան կաջակցի Վրաստանին այս ճանապարհին
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ. Մենք ցանկանում ենք, որ Վրաստանն իրականություն դարձնի իր եվրոպական հեռանկարը, Գերմանիան կաջակցի Վրաստանին այս ճանապարհին

Ես եկել եմ հայտարարելու՝ մենք ցանկանում ենք, որ Վրաստանը իր եվրոպական հեռանկարը իրականություն դարձնի։ Գերմանիան այս ճանապարհին կաջակցի Վրաստանին,- այսօր Թբիլիսի կատարած այցի ժամանակ ասել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Քեթրին Գյորինգ-Էքարդը։

Ինչպես նշվում է Վրաստանում Գերմանիայի դեսպանության տարածած տեղեկատվության մեջ, օրվա առաջին կեսին Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նա նաև հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

«Հանդիպումների թեմաներն էին Եվրոպայում և Վրաստանում առկա իրավիճակը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին և Վրաստանում իրականացվելիք առաջնահերթությունների գործընթացը՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Տիկին Գյորինգ-Էքարդտը կոչ է արել Վրաստանին հետևել եվրոպական ուղուն և հաստատակամորեն իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները»,- ասվում է Գերմանիայի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։