Գերմանիայի Բունդեսթագը աջակցեց Ֆրիդրիխ Մերցի թեկնածությանը կանցլերի պաշտոնի համար

18:41, 06.05.2025

Գերմանիայի Բունդեսթագը երկրորդ փորձով աջակցեց Ֆրիդրիխ Մերցի թեկնածությանը կանցլերի պաշտոնում՝ 325 կողմ, 289 դեմ ձայներով։

Քվեարկության ժամանակ մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել, իսկ երեք ձայն ճանաչվել է անվավեր։

Բունդեսթագում կայացած առաջին քվեարկության ընթացքում Ֆրիդրիխ Մերցը չկարողացավ հավաքել կանցլեր դառնալու համար անհրաժեշտ 316 ձայնը։ Նա վեց ձայնով պակաս աջակցություն ստացավ։

Հիշեցնենք, որ փետրվարին Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթեց Ֆրիդրիխ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միության» և «Քրիստոնեա-սոցիալական միության» պահպանողական բլոկը։ Ապրիլին նրանք համաձայնության եկան «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» հետ՝ ստեղծելու կառավարող կոալիցիա։

Նմանատիպ