Գերմանիայի Բրանդենբուրգ քաղաքում անցկացվում են տարածաշրջանային խորհրդարանի ընտրություններ
Գերմանիայի Բրանդենբուրգ քաղաքում անցկացվում են տարածաշրջանային խորհրդարանի ընտրություններ։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի մոտ 2,1 մլն մարդ։
Վերջին հարցումների համաձայն՝ նախընտրական մրցավազքի առաջատարներն են Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ քաղաքական միավորումը։
«Այլընտրանք Գերմանիայի համար», որն արդեն հաջողության է հասել Թյուրինգիայի տարածաշրջանային ընտրություններում, երկրորդ շրջանում նույնպես հաղթելու հնարավորություն ունի։
Ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների՝ «Այլընտրանք Գերմանիայի համար»-ին աջակցում է Բրանդենբուրգի մարզում ընտրողների մոտավորապես 28%-ը, իսկ Օլաֆ Շոլցի «Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը»՝ 27%-ը։ Երրորդ տեղում է Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ մոտ 14-15 տոկոսով։ Տարեսկզբին ստեղծված «Սարա Վագենկնեխտ միությունը» նույնպես կարող է հավաքել ձայների 13-14 տոկոսը։ Սպասվում է, որ մնացած կուսակցությունները, այդ թվում՝ «Կանաչները» և «Ազատ դեմոկրատները» Գերմանիայի կառավարական կոալիցիայում, չեն հաղթահարի 5 տոկոսի շեմը և չեն հայտնվի տարածաշրջանային խորհրդարանում։
Բրանդենբուրգը ներկայումս կառավարվում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեա-դեմոկրատական միության և Կանաչների կոալիցիայի կողմից: Եթե «Կանաչներին» չհաջողվի մտնել տարածաշրջանային խորհրդարան, նոր կոալիցիայի ստեղծման գործընթացը չափազանց դժվար կլինի, քանի որ մյուս կուսակցությունները կտրականապես բացառել են ծայրահեղ աջերի հետ համագործակցությունը։
Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ այս ընտրությունները լուրջ փորձություն կլինեն Գերմանիայի իշխող կոալիցիայի համար, որի վարկանիշն այս պահին ռեկորդային ցածր է: