Գերմանիայի Բավարիայի շրջանում հորդառատ կարկուտը և անձրևը հեղեղել են տներ
Գերմանիայի Բավարիայի շրջանում հորդառատ կարկուտը և անձրևը հեղեղել են տներ։ Այս մասին հայտնում է Դոյչե Վելեն:
Ուժեղ կարկուտի և բքի հետևանքով ջրի տակ են անցել նկուղներ, տներ, փողոցներ։ Փոթորիկը արմատախիլ է արել ծառեր՝ խաթարելով երթևեկությունը։ Բավարիայի որոշ շրջաններում կարկուտի շերտերը հասել են 30 սանտիմետրի։
Աղետից հետո մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են, տեղում աշխատում է մոտ 200 հրշեջ։ Գերմանիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ առաջիկա օրերին եղանակի վատացում է սպասվում հատկապես ափամերձ շրջաններում։