Գերմանիայի արտգործնախարարը «մարտահրավեր» է անվանել Թուրքիայի նախագահի հանդիպումը ռուս և իրանցի գործընկերների հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը «մարտահրավեր» է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հետ։
«Այն փաստը, որ Թուրքիայի նախագահը այս լուսանկարում է, նվազագույնը մարտահրավեր է։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, ուստի այս լուսանկարն ինձ համար առավել անհասկանալի է հատկապես ՆԱՏՕ-ի անդամի տեսանկյունից»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը։
Ըստ Բերբոքի, Թեհրանում կայացած հանդիպումը ցույց է տալիս, թե որքան կարևոր է «մեզ համար միասին լինել մեր սիրելի գործընկերների հետ», ովքեր «ոչ միայն հարգում են միջազգային կանոնները, այլև աջակցում են դրանց»։
Էրդողանը հուլիսի 19-ին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայսիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։