Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Բեռլինում Պետեր Ֆիշերի խորհրդակցությունների կանչը հստակ դիվանագիտական ազդանշան էր վրացական ղեկավարության համար
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ Բեռլինում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերի խորհրդակցությունների կանչը շատ հստակ դիվանագիտական ազդանշան էր վրացական ղեկավարության համար։
Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ վրացական կառավարությունից կա հստակ ակնկալիք, որ դեսպանի նկատմամբ անձնական հարձակումներից կխուսափեն։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ բանակցություններ են վարվել վրացական կառավարության հետ։
«Մենք այժմ գնահատում ենք վրացական ղեկավարությանը նրա գործողություններով։ Հեետագայում դրանից ելնելով եզրակացություններ կանենք», – ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։