Գերմանիայի արտաքին գործերի նախարարը առաջիկա տարիներին Ուկրաինային և Թուրքիային չի տեսնում ԵՄ-ի կազմում
Ուկրաինան և Թուրքիան մոտ ապագայում չեն դառնա Եվրամիության անդամ: Այս մասին Funke մեդիախմբին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
«Առաջիկա տարիներին ո՛չ Թուրքիային, ո՛չ Ուկրաինային ես չեմ կարող պատկերացնել ԵՄ-ի կազմում»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, նախարարը կողմ է հանդես եկել այս երկրների հետ «ավելի սերտ համագործակցության այլընտրանքային ձևերի» որոնմանը: Նրա կարծիքով, նման փոխհարաբերությունների համար օրինակ կարող է դառնալ գործարքը, որին Բրյուսելը փորձում է հասնել Լոնդոն հետ:
«Եթե մենք կարողանանք հասնել ողջամիտ համաձայնության, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները Brexit-ից հետո, դա կարող է նախադեպ դառնալ այլ երկրների համար՝ Ուկրաինայի կամ Թուրքիայի համար»,- մանրամասնել է Գաբրիելը:
Խոսելով Թուրքիայի հետ համագործակցության զարգացման մասին՝ նա չի բացառել, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել «մաքսային միության ավելի սերտ ձևաչափի»: «Սակայն դա անհնար է, քանի դեռ Թուրքիայում իրավիճակը չի փոխվում», – ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:
Հեղինակ -
Edgar Barsegyan