Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի փոխարտգործնախարար Խաթունա Թոթլաձեն։

Այցի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը հանդիպում կունենա իր վրացի գործընկեր Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Անալենա Բերբոկը կհանդիպի Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Ինչպես նշվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ, Բերբոկը կայցելի նաև օկուպացիոն գիծ և տեղում կծանոթանա ներկա իրավիճակին։

Նշենք, որ սա Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոկի առաջին պաշտոնական այցն է Վրաստան։