Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը պահանջում է հումանիտար դադարներ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը պահանջում է հումանիտար դադարներ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Այս մասին Բերբոկը հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։
Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ ինքը հասկանում է հրադադարի պահանջը, բայց «հարց է տալիս, թե ինչպես կարող են դա պահանջողները ապահովել Իսրայելի անվտանգությունն այս սարսափելի իրավիճակում և հետաքրքրված է այն մարդկանց ճակատագրով, ովքեր պատանդ են ՀԱՄԱՍ-ի կողմից»:
«Տարածաշրջանում իրավիճակը գտնվում է փլուզման եզրին։ Պառակտումը կարծես խորանում է։ Մենք բոլորս կարող ենք զգալ, թե որքան հուսահատություն կա Մերձավոր Արևելքում, ինչպես են մարդիկ տառապում Գազայում, ինչպես են մարդիկ տառապում Արևմտյան ափում, քանի որ սգում են իրենց սիրելիներին: Ինչպես են մարդիկ տառապում Իսրայելում, ովքեր դեռ չգիտեն, թե որտեղ են իրենց առևանգված երեխաները, առևանգված կանայք»,- ասել է Բերբոկը։