Գերմանիայի ամենամեծ կուսակցությունը՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, դարձել է լայնածավալ հաքերային հարձակման թիրախ
Գերմանիայի ամենամեծ կուսակցությունը՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, դարձել է լայնածավալ հաքերային հարձակման թիրախ։ Կուսակցության եւ Գերմանիայի ՆԳ նախարարության ներկայացուցիչները հաստատում են այս տեղեկությունը։
Դեռևս հայտնի չէ, թե ով է հարձակման կազմակերպիչը և ինչ վնաս է հասցվել քաղաքական կուսակցությանը։ Երկրի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է։ Բացի այդ, իրավապահ մարմինը պնդում է, որ հաքերային հարձակումը հավանաբար կազմակերպվել է պրոֆեսիոնալների կողմից։
Միջադեպից հետո, անվտանգության նկատառումներից ելնելով, կուսակցությանը պատկանող համակարգչային տեխնիկան անջատվել է ցանցից։
Հաքերային հարձակումը հետաքննում է Գերմանիայի սահմանադրական անվտանգության պաշտպանության դաշնային գրասենյակը։