Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ցխինվալիի շրջանում Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլու մահվան հարցին,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության արտակարգ առաջադրանքների դեսպան Անդրեաս Պեշկեն իր թվիթերյան էջում արձագանքել Եվրամիության արտաքին գործերի և անվտագության քաղաքականության/եվրոպական դրացիական քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերում խոսնակի հայտարարությանը.
«Մենք կիսում ենք Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության խոսնակի վրդովմունքը՝ Հարավային Օսեթիայում վերջին ժամանակաշրջանում զարգացած իրադարձությունների և Վրաստանի քաղաքացու ողբերգական մահվան կապակցությամբ և միանում նրա կոչին, թափանցիկությունն ապահովելու համար հավելյալ միջոցառումների անցկացման մասին»,- ասվում է Անդրեաս Պեշկեի կողմից տարածած հայտարարությունում: