Գերմանիայի ԱԳ նախարար. Հույս ենք հայտնում, որ Վրաստանում կողմերը կկարողանան երկխոսության ճանապահով լուծել խնդիրը
Գերմանիայի ԱԳ նախարար. Հույս ենք հայտնում, որ Վրաստանում կողմերը կկարողանան երկխոսության ճանապահով լուծել խնդիրը

Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանում ընթացող իրադարձություններին և հույս հայտնում, որ կողմերը կկարողանան երկխոսության ճանապահով լուծել խնդիրը,- այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հաիկո Մաասը՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ Բեռլինում անցկացված համատեղ մամլո ասուլիսին:

«Եթե կարողանանք մենք էլ մեր ներդրումն ունենալ այս գործընթացում, հաճույքով կանենք դա»,- նշել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Բացի այդ, նրա խոսքով, Գերմանիան Վրաստանի կողքին է երկրի անկախության և տարածքային ամբողջականության հարցում:

«Վրաստանի ինքնիշխանությունը մեզ համար առևտուր անելու առարկա չէ: Վրացիներն արդեն երկու տարի է, առանց վիզա ուղևորվում են Գերմանիա, իսկ վրացիների համար փակում են «վարչական» սահմանը և մասսայաբար սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը Հարավային Օսեթիայում և Աբխազիայում: Նրանցից շատերին ձերբակալում են և այս ամենը պետք է ավարտվի»,- հայտարարել է Հաիկո Մաասը:

Նա զրուցել է նաև Վրաստան-Գերմանիա հարաբերությունների մասին և նշել, որ Գերմանիան Վրաստանի հետ ունի սերտ հարաբերություններ: