Գերմանիայի աերոկոսմիկական կենտրոնը դրոնների հետազոտական կենտրոն կբացի

15:05, 18.08.2026
Գերմանիայի աերոկոսմիկական կենտրոնը Արևելյան Գերմանիայի Կոխշտեդ քաղաքում կբացի դրոնների հետազոտական կենտրոն, որը կուսումնասիրի դրոնների կիրառմամբ անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաները և դրանք կփորձարկի իրական պայմաններում։
«Անօդաչու թռչող սարքերի ոլորտում սպառազինությունների մրցավազքը պահանջում է հատուկ հետազոտական կենտրոններ, որպեսզի հետ չմնանք», – հայտարարել է ներքին գործերի նախարար Ալեքսանդեր Դոբրինդտը Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ ուկրաինական բեռնատար ինքնաթիռի մոտակայքում հայտնաբերվել էր պայթուցիկով սարքավորված, ենթադրաբար ռուսական դրոն։
Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունում, բազմաթիվ հետազոտություններ և դիտարկումներ են անհրաժեշտ՝ որոշելու համար, թե ինչ է անհրաժեշտ Գերմանիային դրոնների դեմ պայքարի կարողությունները բարելավելու համար, և նոր հետազոտական կենտրոնը քայլ կլինի հենց այդ ուղղությամբ։

Նմանատիպ