Գերմանիան Վրաստանի հետ երթևեկության վերականգման հարցին նայում է դրական. Արտգործնախարարություն
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել, Գերմանիայի դաշնային հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարար՝ Հայկո Մաասի հետ:
Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունները:
«Զրույցի սկզբում Հայկո Մաասը դրական է գնահատել Վրաստանում «կովիդ 19»-ի կանխարգելմանն ուղված քայլերը և ընդգծել Վրաստանի կառավարության կողմից գործընթացի արդյունավետ կառավարումը: Նա ընդգծել է նաև համերաշխության կարևորությունը տարածաշրջանում, ինչպես համավարակի հետագա կանխարգելման, այնպես էլ անվտանգության միջավայրի պահպանման տեսանկյունից»,- ասված է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ նրանց, Դավիթ Զալկալիանին իր հերթին շնորհակալություն է հայտնել գերմանական կողմին, Վրաստանին ցուցաբերած աջակցության համար:
Նախարար Զալկալիանիի հայտարարությամբ, Վրաստանը ակտիվորեն աշխատում է անվտանգ զբոսաշրջության ուղղությամբ և պատրաստվում է միջազգային այցելուների ընդունման համար: Նա հույս է հայտնել, որ Վրաստանը ավանդաբար զբոսաշրջային գրավիչ վայր կլինի այցելուների համար:
Ըստ Գերմանիայի Արտաքին գործերի դաշնային նախարարի, Գերմանիան աշխատում է ամբողջ աշխարհում ճանապարհորդական հանձնարարականների շուրջ և Եվրամիության կողմից միասնական մոտեցման հաստատումից հետո, մոտ ապագայում դրականորեն կանդրադառնա Վրաստանի հետ երթևեկությանը հարցին:
Բացի այդ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին իր գերմանացի գործընկերոջը ծանոթացրել է բռնազավթված տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության և մարդասիրական իրավիճակի հետ», – ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: