Գերմանիան Ուկրաինային կհանձնի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ

13:07, 01.06.2022

Գերմանիան Ուկրաինային կփոխանցի հակաօդային պաշտպանության ժամանակակից «IRIS-T» համակարգ:

Այս մասին, ըստ ԶԼՄ-ների, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով երկրի օրենսդիր մարմնում։

Գերմանիայի կառավարության ղեկավարն ասել է, որ այդ համակարգերի օգնությամբ Ուկրաինան «կպաշտպանի ողջ մեծ քաղաքը ռուսական օդային հարվածներից»։

Շոլցն ասել է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի նաև հետախուզման ռադար, որը կարող է հայտնաբերել թշնամու հաուբիցներ, ականանետեր և հրթիռային նռնակներ:

Նմանատիպ